Ամենաշատը աշխատել է Վուդսը
Forbes հանդեսը կազմել է 2013թ. ամենաշատ գումար վաստակած մարզիկների ցուցակը:
Այն գլխավորում է գոլֆի ներկայացուցիչ Թայգեր Վուդսը, ով ներկայացնում է Միացյալ Նահանգները: Վերջինիս տարեկան եկամուտը կազմել է 78 միլիոն դոլար: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը: Նա այս տարի աշխատել է 71,5 միլիոն դոլար: Լավագույն եռյակը զբաղեցրել է ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը: Նրա տարեկան եկամուտը կազմել է 61,9 միլիոն դոլար: Հետաքրքիրն այն է, որ կանանց ցուցակը գլխավորել է ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան: Նա ընդհանուր ցուցակում զբաղեցրել է 22-րդ տեղը: Շարապովան այս տարի աշխատել է 29 միլիոն դոլար: