Իմ նման տղերքին պետք չէ գտնվել դաշտում. Բոստանջյան
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կարծում է, որ հայաստանյան քաղաքական զարգացումները հետապդնում են հնարավորինս ազգային անվտանգության պահպանում: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ Բոստանջյանի անվտանգության հարցերից ելնելով են կայացվում տարբեր քաղաքական որոշումներ:
Անդրադառնալով 2014 թվականի պետական բյուջեի նախագծին` նա ասաց. ”Բյուջեն կարող է լինել իրատեսական, այն չի կարող համարվել մեծ բյուջե, դրանով է պայմանավորված դրա իրատեսականության հարցը”: Տնտեսագետի խոսքով` բյուջեն բարդ չի: ”Պարզապես սրա հիմքում դրված է մի բան, դրա զարգացումը, հերթականությունը, տարբեր տարիներին բյուջենրի հետ առնչվելով հասկացել եմ, կա ձգտում մի փոքր ավելացնել: Սակայն ասել սոցիալական, անիրատեսական, չեմ իմանում` զարգացող, զսպվող, դրանք հետաքրքիր բառեր են, իսկ բյուջեն ոչ ճոխ է”:
Հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ ամեն տարի որոշակի տնտեսական աճ է կանխատեսվում, սակայն այն չի իրականանում, նա պատասխանեց. ”Բյուջեի հետ կապված, իմ նման տղերքին պետք չէ գտնվել դաշտում, պետք է այնպես կանխատեսեն բյուջեն, որ չկատարվի”: