Երազների գիրկը չընկնել
Ինչու ուրբաթ օրը ԱԺ ՀՀԿ խմբակցությունը տապալեց մյուս չորս խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստը, որտեղ քննարկվելու էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցման վերաբերյալ նախագիծը, լրագրողների հարցին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը դժվարացավ պատասխանել խմբակցության փոխարեն:
՛՛Խմբակցությունն է ընդունել այս որոշումը: Ես կարող եմ ենթադրել, որ սահմանադրականության մասին ծեծված հարցին չէին ուզում ևս մեկ անգամ անդրադառնալ՛՛,-ասաց:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աատրյանի կարծիքով՝ այս օրենքը բովանդակային քննարկում է անցնելու Ազգային ժողովում, և դա շատ ավելի կարևոր է, քան ընդհանուր մոտեցումները:
Հարցին, թե հնարավոր է հասարակական ընդվզման ալիքի պատճառով նախագահը խորհրդակցություն հրավիրի, ու կիրառի ՛՛սիրուն չի՛՛ արտահայտությունը, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց.
՛՛Ես առաջարկում եմ երազների գիրկը չընկնել, դուք առաջարկում եք մի սցենար, որ ժողովրդին հարմար չի, որ իրականում բազմաթիվ պրոբլեմներ ու դժվարություններ է ստեղծելու՛՛: