21-ամյա վարորդը Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում (ֆոտո)
Այսօր՝ Ժամը 07։30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Արտյոմ Զոհրաբյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 300 ՕՕ 09 համարանիշի ավտոմեքենայով դեպի Արտաշատ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, շրջվելու ընթացքում կոտրվել են մի քանի ծառեր, իսկ վարորդ Ա. Զոհրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վարորդին առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցները։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակով տեղափոխվել է Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։