27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Ոնցոր ասես՝ հաջորդ ընտրություններին ով է հաղթելու՛՛. կենսաթոշակային նոր համակարգից

 ՛՛Պատրաստ ենք ամենամանրամասն կերպով բացատրել ցանկացած իրավիճակ, ցանկացած լուծում, սակայն կրկին մտնենք դեբատների մեջ, թե սահմանդրական է լուծումը, թե ոչ, պատրաստ չենք, քանի որ տասը տարի շարունակ քննարկել ենք՛՛,-այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսին նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք պատրաստ են հանդիպել ու քննարկել կենսաթոշակային պարտադիր համակարգի դեմ արտահայտվող քաղաքացիների հետ:  

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը բերեց ԱՊՊԱ-ի օրինակը՝ նշելով, որ երեք տարի առաջ էլ ցույցեր էին լինում այդ համակարգի դեմ. ՛՛Մեր ընդդիմախոսները դեմ էին արտահայտվում, բայց անցել է մի քանի տարի, կարծես թե ԱՊՊԱ-ն այդքան վատը չէ, այլ մեր լավագույն ռեֆորմներից է, որը շատ ու շատ խնդիրներ է լուծում՛՛: 

Նշենք, որ ՛՛Ընդդեմ կենսաթոշակային  5% պարտադիր վճարի՛՛ նախաձեռնության անդամները պնդում են, որ սա ընդամնեը կառավարության հերթական ՛՛գեղեցիկ ու բարեկեցիկ՛՛ որոշումներից է. մտահոգություն կա, որ այն ֆոնդերը, որտեղ կուտակվելու են քաղաքացիների վճարած պարտադիր գումարները, հետագայում հնարավոր է սնանկանան: Բնականաբար, գումարների ճակատագիրն էլ անհայտ է:

Սրա վերաբերյալ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը շեշտեց, որ ԽՍՀՄ-ի դեպքում այդ բոլոր գումարները պետության գրպանն էին փոխանցվել: ՛՛Իսկ այս պարագայում տարբեր տեսակի թղթերում, ակտիվներում են ներդրումները լինելու, և մեկի սնանկացումը չի կարող ազդել ձեզ վրա՛՛:

Նրա խոսքով՝  գումարները  չեն կորի, և կառավարիչների ապաշանորհ գործողությունների համար մարդը չի մնա կոտրած տաշտակի առաջ: ՛՛Պետությունը երաշխավորում է, որ երաշխավորման ֆոնդից կվճարի՛՛:

Հարցին, թե կարող են երաշխավորել, որ հաջորդ կառավարությունն էլ կարող է շարունակել այս քաղաքականությունը, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. ՛՛Ես որևէ կառավարություն չգիտեմ, որ մյուս կառավարությունների համար պատասխան տա, ոնցոր ասես՝ հաջորդ ընտրություններին ով է հաղթելու՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ