Հայաստանը կխաղա Ադրբեջանի հետ
Վարշավայում շարունակվող Շախմատի թիմային առաջնությունում կայացավ նախավերջին տուրը: Հայաստանի հավաքականը մրցեց առաջատար Ֆրանսիայի հետ: Հանդիպումը ավարտվեց 2-2 հաշվով: Մեր հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը կարողացավ հաղթանակ տոնել Բաքրոյի նկատմամբ, բայց ֆրանսիացիներից Վաշիե Լագրավը ռեւանշի հասավ՝ հաղթելով Սերգեյ Մովսիսյանին: Մնացած երկու պարտիաները ավարտվեցին ոչ ոքի:
8-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 3-րդ տեղը՝ վաստակած 12 միավորով: Առաջատարները Ադրբեջանն ու Ֆրանսիան են, որոնք վաստակել են մեկ միավոր ավելին: Վերջին տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Ադրբեջանի հետ, իսկ Ռուսաստանն էլ կխաղա մյուս առաջատարի Ֆրանսիայի հետ:
8-րդ տուրում մեեր կանայք մրցեցին Ուկրաինայի հավաքականի հետ եւ պարտություն կրեցին 3-1 հաշվով: Իրենց պարտիաները պարտությամբ ավարտեցին Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը: Իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան ոչ ոքի խաղացին: Այսպիսով, Ուկրաինան նվաճեց չեմպիոնի կոչումը, իսկ Հայաստանը նահանջեց 4-րդ տեղը: Վերջին տուրում Հայաստանը կխաղա Հունգարիայի հավաքականի դեմ: