01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Լոմոնոսովի համալսարանը Երևանում մասնաճյուղ կունենա. նշանակությունը նաև քաղաքական է

 Երևանում բացվելու է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը: Այս մասին այսօր ԿԳՆ-ի կազմակերպած սեմինարին ասավ ԿԳՆ Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը: Հարցին, թե ում կողմից է եղել նախաձեռնությունը՝ հայկական կողմի, թե ռուսականի, Սահակյանը պատասխանեց որ չնայած հայկական կողմն է նախաձեռնել, սակայն մյուս կողմը ևս շահագևգռված է դրանում: ՛՛Երկկողմ համաձայնության արդյունքում, նաև իրենք են շահագրգռված, որ այստեղ լինի: Սա ունենալու է նաև քաղաքական նշանակություն, ամրապնդելու է այն սերտ կապը, որ մենք ունենք՛՛,-ասաց նա՝ հավելելով. ՛՛Մենք շահագրգռված ենք, որ կունենանք այդպիսի հեղինակավոր համալսարանի մասնաճյուղ, այն նոր խթան կլինի մեր կրթության զարգացման համար ու լրացուցիչ մրցակցություն կապահովի՛՛:

ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը հավելեց, որ վարձավճարների կանոնակարգումը որոշելու է մայր բուհ-ը:

Վարչության պետի փոխանցմամբ՝ Սլավոնական համալսարանին էլ կթույլատրվի նաև հայերենով կրթական ծրագրերի մատուցումը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ