15 Մարտի, Saturday, 2025
KFC

Ֆուտբոլում պարտությունը հանդուրժում են, քաղաքականության մեջ` ոչ … պաշտոնյաները ֆուտբոլ խաղացին /վիդեո/

Այսօր նոյեմբերի 16-ին “Դինամո” մարզահամալիրում ֆուտբոլային խաղում միմյանց հետ ուժերը չափեցին երիտասարդ քաղաքական, պետական գործիչները և տարբեր բուհերի ուսանողներից կազմված թիմը:

Ֆուտբոլային հանդիպման կազմակերպիչը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն է և խաղը անմիջականորեն կապվում է Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների հետ:

Քաղաքական, պետական գործիչների թիմում խաղացին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը և ԱԺ պատգամավորներ:

Երիտասարդների թիմում ընդգրկված էին բուհերի ուսանողական խորհուրդների ղեկավար` ուսանողները:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համաեմատական եզրեր գտավ ֆուտբոլի և քաղաքականության մեջ.”Իրականում ֆուտբոլը և քաղաքականությունը թիմային են` խաղ չասեմ հա` քաղաքականության մեջ էլ կա քաղաքական կիրք, մեկը մյուսի համար պետք է պատասխանատու լինի”:

Ինչ վերաբերվում է Հայաստան Թուրքիա ֆուտբոլային քաղաքականության նախադեպին Շարմազանովը նկատեց.”Գնդակը տշել ենք արդեն Թուրքիայի կիսադաշտ”:

ՀՀ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը նշեց, որ չնայած ֆուտբոլը ողջ աշխարհում է կապվում քաղաքականության հետ, բայց այս հանդիպումը.”Առողջ ապրելակերպի քարոզ է, սա սպորտի քարոզ է, որպիսի երիտասարդները առողջ ապրեն և շատ զբաղվեն սպորտով”:

Խաղը  ավարտվեց` 3:3 հաշվով:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ