25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կրթության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարելու նոր տարբերակ

ԿԳՆ զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանն այսօր նախարարության կազմակերպված սեմինարի ժամանակ հայտնեց, որ ավագ դպրոցներում նախատեսվում է կրեդիտային համակարգի ներդրում: Սրա հիմնական նպատակներից են դպրոց-բուհ կապի ապոհվման խնդիրն է, վստահությունն ավագ դպրոցի նկատմամբ:

՛՛Վստահությունն ինքը հակակոռոպցիոն երևույթ է՛՛,-հավելեց նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը: Սրա արդյունքում նաև բացառվելու են ավելորդ կրկնությունները դպրոցական ու բուհական ծրագրերում: Փոխնախարարը դժվարացավ ասել, թե ծրագիրը վերջնականապես երբ կգործի, քանի որ երկար գործընթաց է:

Ինչ վերաբերում է միասնական ընդունեուլթյան և ավարտական քննություններին, ապա Ռոբերտ Ստեփանյանը տեղեկացրեց, որ մտածում են ադապտիվ թեստավորման անցնել: Դա իրենցից ենթադրում է քննության հանձնում համակարգչի միջոով, ինչպես միջազգային մի շարք քննություններն են լինում: 

՛՛Քանի որ բարդ մեխանիզմ է, քննարկման փուլում է ՝ադապտիվ, թե համակարգչային թեստ կլինի, պետք է  ժամանակ ներդրել, սկզբում կլինի համակարգչայինին անցնելու քայլ, հետո համակարգչային թեստ, ապա ադապտիվի, դա երկար տարիների խնդիր է՛՛,-բացատրեցին բանախոսները:

Սա լավ միջոց է կոռուպցիոն ռիսկերի կրճատման համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ