09 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Բրազիլիա, Ուրուգվայ եւ Արգենտինա

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը   նոյեմբերի 18-26-ը պաշտոնական այցով կմեկնի  Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետություն եւ  Արգենտինայի Հանրապետություն` վերոնշյալ երկրների խորհրդարանների նախագահների հրավերներով: ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության  կազմում են պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Արտակ Դավթյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Ռուբիկ Հակոբյանը, Տաճատ Վարդապետյանը:
Բրազիլիայում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում կունենա  Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Ալվեսի հետ:  Նախատեսված է հանդիպում Բրազիլիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի հետ: Սան Պաուլոյում  ԱԺ նախագահը հանդիպում կունենա քաղաքապետ Ֆերնանդո Հադդադի եւ Բրազիլիայի հայ համայնքի ներկայացուցիչների  հետ:
      

Մոնտեվիդեոյում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա  Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի  եւ   Ուրուգվայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերման Կարդոսոյի հետ: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Մոնտեվիդեոյում կհանդիպի Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Բուենոս Այրեսում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա  Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի եւ Արգենտինայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Դոմինգեսի հետ: Աժ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում կունենա նաեւ արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ :

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ