Չնայած վնասվածքին՝ Մովսիսյանը կխաղա
Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում կայացած ՛՛Զենիթի՛՛ հետ հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել: Բայց այն հայ հարձակվողին չի խանգարի խաղադաշտ դուրս գալ: ՛՛Սպարտակի՛՛ ղեկավարությունը որոշել է խաղացողին օգտագործել աշնանային մնացած երեք հանդիպումներում:
Իհարկե, Մովսիսյանը խաղադաշտ կարող է դուրս գալ միայն սրսկումներից հետո: Խաղադաշտում էլ կարող է անցկացնել մոտ մեկ ժամ:
Ձմեռային արձակուրդի ժամանակ Մովսիսյանին վիրահատություն է սպասվում եւ գարնանը առաջնության մեկնարկից հետո խաղադաշտ կարող է դուրս գալ: