06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ընդամենը 1 տարվա աճն իր հետ աշխատատեղեր չի բերում. նախարար

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասում է, որ թեկուզև տնտեսական աճ կա այս տարի, սակայն ընդամենը 1 տարվա աճն իր հետ աշխատատեղեր չի բերում:« Երբ որ ձեզ մոտ տեղի է ունենում տնտեսական ակտիվության աճ, ո՞վ է ստեղծում այդ աճը՝ տնտեսվարող սուբյեկտներ են, որոնք ապահովոմ են ներդումների ու թողարկման ծավալների աճի միջոցով: Հիմա նրանք եթե ճգնաժամայաին իրավիճակում պարտադրված են եղել որոշակի կրճատումների գնալ, հիմա ունեն չօգտագործված պոտենցիալ: Միանգամից տեսնել, որ տնտեսական աճն իր հետևից քաշում է աշխատատեղեր, դա չի լինում»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց նա:

Նախարարը նշեց, որ որպեսզի ներդրում կատարած տնտեսվարողը պոտենցիալի իր պիկին հասնի, պետք է աշխատի 40 հոգի: «Ակնհայտ է, որ միանգամից 40 հոգի չի բերի, պետք է թողարկի, նոր աշխատանքի ծավալների մեծացմանը զուգընթաց եթե աշխատատեղեր արդեն իսկ կան՝ աշխատավարձերը բարձրացնի, եթե աշխատեղերի թափուր տեղեր կան, նոր մարդիկ գրավի»: Վ. Արամյանն ընդգծեց, թե միգրացիոն հոսքերը ևս ազդել են գործազրկության վրա: «25 000 տնտեսապես ակտիվ բնակիչներ նախորդ տարիների ընթաքցում երբ որ լքել են երկիրը, ցուցանիշը հարաբերականորեն աճել է»,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ