Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ
Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ հանգիստ կպարգևեմ: / Մատթ. ԺԱ. 28 /
Այո, Ինձ մոտ եկեք, որ հանգստանաք: Եկեք ու մնացեք, որ ձեր հանգիստը լիակատար լինի. վերջ տվեք ձեր տենդագին վազվզուքին. հանգիստ ու անխռով եղեք: Ինձ մոտ եկեք ո’չ միայն շնորհներ ստանալու, այլ նաև Ինձ մոտ լինելու համար:
Օգնության համար վստա՛հ եղեք,. իմացարկեք Իմ ներկայությունը և սպասեք, մինչև որ Իմ Հանգստությունը փոխանցվի ձեր հոգուն: Հանգստությունը վախ չի ճանաչում: Հանգստությունը պակասություն չի ճանաչում: Այն հզոր է ու վստահ: Հանգստությունը նման է ակնապարար հովիտներին, խաղաղ ու լուռ հոսող լայնահուն գետերին, հզոր ու անշարժ սարերին: Ձեռք բերելու համար այս հանգստությունը և այս հանգիստը ձեռք բերելու անհրաժեշտ վիճակները` Ինձ մոտ եկեք: Մի’ դանդաղեք:
Աստծո կանչը ժողովածուից