19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Հասել են ծայրահեղության

 ՛՛Ես չեմ եղել որևէ երկրում որտեղ դպրոցներում գումար չի հավաքվում, անգամ Եվրամիության անդամ երկրներում, ուղղակի արվում է շատ ավելի նորմալ ու քաղաքակիրթ եղանակով, ծնողական հանրույթի որոշմամբ՛՛,-այսօր ԿԳՆ-ի կազմակերպած սեմինարին ասաց նախարար Արմեն Աշոտյանը՝ ի պատասխան լրագրողներց մեկի դիտարկման, թե կրթության ոլորտի խնդիրներից մեկն էլ դրամահավաքությունն է: ՛՛Ուրիշ բան, որ Հայաստանում այս պրոցեսը կրում է հրահանգային բնույթ, բայց սա փոքր հարց է, ու կարգավորված է դաշտը՛՛,-շեշտեց նա: Աշոտյանը հավելեց, որ ապօրինի դրամահավաքն է արգելված ՀՀ-ում, բայց ոչ թե դրամահավաքն ընդհանրապես:

Նախարարը շեշտեց, որ դրամահավաքությունն արգելելու գործընթացի հետևանքով ծայրահեղության են հասել. ինքը և Երևանի քաղաքապետը որոշել են, որ քաղաքի դպրոցներում ընդհանրապես արգելվում է դրամահավաքությունը, և դրա հետևանքով այսօր մանկական թատրոնների տնօրենները  դժգոհ են, քանի որ դպրոցներում տոմս չեն վաճառում: ՛՛Մանկական թատրոնները դատարկ են, դա էլ է ծայրահեղություն՛՛,-նկատեց նա: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ