Գալուստ Սահակյանը Սասունցի Դավիթ չի

“Դա միանձնյա որոշում չի, 70 պատգամավորը եղավ միաձնյա՞, ինչի՞ ես Սասունցի Դավիթն եմ, ով եմ, որ բոլորին կարողանամ ասեմ”,-այսպես բացատրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր ՀՀԿխմբակցության կողմից ԱԺ արտահերթ նիստի բոյկոտը :
Ըստ նրա, պատգամավորները ազատ են իրենց որոշման մեջ եւ կոնկրետ Գալուստ Սահակյանի կարծիքով՝ օրենքը հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում եւ նորից քննարկում սկսելը իմաստ չունի:
Հիշեցնենք, արտահերթ նիստում պիտի քննարկվեր “ Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքը: Գալուստ Սահակյանը հերքեց նաեւ այն լուրերը, թե պատգամավորները մասնակցում են Վարդան Այվազյանի դստեր հարսանիքին եւ չեն եկել նիստի.
“Ախմախություն, հարսանիքներն առավոտյան չեն լինում”:
Ընդդիմությանը Գալուստ Սահակյանը հորդորեց մեծ-մեծ հայտարարություններ չանել՝ “եթե փոքրամասնություն են, փոքր-փոքր պիտի խոսեն ու փոքր-փոքր պայքարեն”: