17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի երիտասարդական հավաքականը ծանր պարտություն կրեց ֆրանսիացիներից

Ֆրանսիական Թուլուզ քաղաքում կայացել է ֆուտբոլի Եվրոպայի 2015թ. առաջնության ընտրական փուլի Ֆրանսիա – Հայաստան հանդիպումը: Հանդիպումը ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով: Գրանցվեց 6-0 հաշիվը:
Ֆրանսիացիներից գոլերի հեղինակներ դարձան Էնտոնի Մարտիալը, Լոյիկ Լանդրեն, Սեբաստիան Ապլեն, իսկ Ֆլորիան Տովենը հեթ տրիկ ձեւակերպեց: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը իր առաջին հանդիպումը անցկացրեց նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ:
Այս հանդիպումից հետո մրցաշարային աղյուսակը ընթունեց հետեւյալ տեսքը.

1. Ֆրանսիա – 15 միավոր
2. Իսլանդիա – 12 միավոր
3. Ղազախստան – 6 միավոր
4. Հայաստան – 3 միավոր
5. Բելառուս – 3 միավոր

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ