29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վարչապետը մարզպետներից ևս հաշվետվություն է պահանջում

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր թվային օրակարգի մշակմանը: «Մեկնարկել ենք թվային օրակարգ ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքները: Դրա մշակումն ուղղված է Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացմանը, թափանցիկությանը և բարենպաստ բիզնես միջավայրի ապահովմանը»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ստեղծման գործում ներառվել են տեղական և միջազգային լավագույն մասնագետները:

Վարչապետը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին մինչև նոյեմբերի 30-ը փաստաթղթի մշակման աշխատանքների իրականացման ընացքում սերտ համագործակցել ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն ու թվային Հայաստան հիմնադրամների հետ՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ տվյալներն ու օժանդակությունը: Կարեն Կարապետյանն ասաց, որ որոշում կայացնելու համար պիտի անհրաժեշտ նյութն ունենան:

Իսկ մեկ այլ հանձնարարականով Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ մի շարք հանձնարարականներ է տվել, և քանի որ դրանք կարևոր են եղել, նա հանձնարարեց մեկ շաբաթվա մեջ ամփոփել ու ներկայացնել տրված հանձնարարականների կատարողականի արդյունավետությունը և կազմակերպել հանրապետական գործադիր մարմինների մասնակցությամբ խորհրդակցություն: «Քանի որ հանձնարարել էինք ամփոփել 8 ամիսն ու մեկ տարվա աշխատանքը, այս հանձնարարականը ուղղում ենք նաև ՀՀ մարզպետներին հանրությանը ներկայացնել հաշվետվություն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ