20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Տերն արդարների՛ ճանապարհներն է միայն ճանաչում

Երանելի է այն մարդը, ով որ՝ ամբարիշտների խորհուրդների մեջ երբե՛ք չքայլեց, ո՛չ էլ ընթացավ մեղավորների ճանապարհներով, և ո՛չ էլ նստեց ժա՛նտ մարդու աթոռ: Այլ գիշե՛ր- ցերեկ, ամե՛ն ժամանակ նա խորհեց Տիրոջ օրենքի մասին, կամք արեց ապրել ա՛յդ սահմաններով. պիտի նմանվի մարդն այդ մի ծառի, որ տնկվել է կենդանարար ու արդար ջրերի ընթացքների մոտ. պտուղ է տալիս ճի՛շտ ժամանակին, նրա տերևը չի՛ թափվում բնավ, իսկ ինչ գործ անի՝ հաջողությա՛մբ է հասցնում ավարտին:

Ամբարիշտները այդպես չե՛ն ապրում, այլ ինչպես փոշին հողմի բերանում՝ հոսո՜ւմ են նրանք երկրի վրա: Եվ այդ բաների պատճառով է, որ դատ ու դատաստան անելու ժամին՝ ամբարիշտները չե՛ն արդարացվում, ո՛չ էլ երբևէ վերև կհանվեն մեղավոր մարդիկ՝ արդա՛ր խորհրդով հավաքույթներում: Որովհետև որ՝ Տերն արդարների՛ ճանապարհներն է միայն ճանաչում, իսկ ճանապարհներն ամբարիշտների՝ պիտ կորստի տան իրենց անցորդին: 

գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ