05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Վանոն ասում էր՝ մի՛ մտեք լեզվի տաճար, այս իշխանությունները մտնում են»

«Ես մեկ տարի առաջ կարդացել եմ անկախության հռչակագիրն, օգոսոտոսի 23-ն իր մեջ ավելի մեծ պատասախանատվություն է պարունակում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը՝ նկատելով, որ այդ ժամանակ նոր էր կատարվել իշխանափոխություն: Մանուկյանը շեշտեց՝ անկախության հանրաքվեն մեր պատմության ամենաերջանիկ ու աստեղային օրն է: «Այս օրը գրել եմ ՝ իմ ժողովուրդ, ես հպարտ եմ քեզնով, հանրաքվեի ժամանակ առաջ եկավ քո ներքին, իմ համար մի նոր որակ, որի մասին եևակայել չէի կարող նման ազատատենչ ոգի: Ազատությունն ու անկախությունը պետք է հպարտ լինեն, որ ունեն քեզ նման տեր»,- ասաց նա:

Վերջինս նկատեց, որ այս իշխանությունների մեծագույն վատություն այն է, որ մեր ժողովրդին զրկեցին պատմություն կերտելուց, որը խաղաղության հիմքն է: Նախկին պատգամավորը թվարկեց ոլորտներ, որոնք այս տարիներին ծայրահեղ վատ վիճակում են հայտնվել՝ լեզուն, կրությունը և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: «Լեզուն մշտապես չերևացող է, բայց երկրի անկախության, սովերենության, արժանապատվության կարևորագույն սյուներից մեկն: Վանո Սիրադեղյանը մի բան էր ասում՝ ձեր կեղտոտ ոտքերով մի՛ մտեք հայոց լեզվի սրբագույն տաճար, հիմա այս իշխանությունը մտնում է: Մի քանի օր առաջ նվեր արեցին՝ռուսաց լեզվի հայեցակարգը հաստատելը: Այսօր գաղտինի ռուսական դասարաններ էլ կան, որ ինձ զանգում են մարդիկ ասում՝ հնարավորություն ունես միջնորդել, որ երեխաս այդ դասարանում սովորի: Սա անարժանապատության շքերթ է»,- ընդգծեց Մանուկյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ