Կաղ ու թոփալ բյուջե
ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր խորհրդարանում պետական բյուջեի քննարկմանը կարծիք հայտնեց, որ այս բյուջեն այն ժամանակ է գրվել, երբ դեռ որոշված չէր Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը: Ըստ Արզումանյանի՝ այս բյուջեն գրվել է քաղաքական լրիվ այլ կոնյուլտուրաներում. ՛՛Գրվել է այն ժամանակ, երբ ՄՄ մտնելու որոշում դեռ չէր կայացվել ու հետեւաբար, հաշվի չեն առնվել մեր եկամուտների առումով ցուցանիշները: ՄՄ մտնելով մենք այլեւս չենք կարողանալու ձեռք բերենք այն, ինչ ցանկանում ենք, այլ մեզ դեմ կտան այն, ինչ իրենք են ուզում՛՛:
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ հայտնեց իր մտահոգությունն այն մասին, որ Գագիկ Մինասյանը կողմ է քվերակում այս բյուջեին, սակայն այն չունի եկամուտներ. ՛՛Ամբողջ բյուջեում ընդամենը վեց տող են եկամուտները, եթե այլ տող կա, եկեք ասեք: Դուք մեղավոր եք սրա համար, քանի որ բյուջեն թոփալ է, կաղ է սրանով: Ինչպե՞ս կարելի է չունենալ բյուջե ու ունենալ ՏԻՄ: Ո՞ւր են բյուջեի եկամուտները՛՛:
Մինասյանը չհամաձայնեց Բագրատյանի հետ՝ շեշտելով, թե որեւէ խնդիր այդ օրենքում չի գտել: ՛՛Եթե դուք ունեք խնդիրներ, ապա ես պատրաստ եմ դրանք ձեզ հետ քննարկելու՛՛: