23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Խորհուրդ Գագիկ Բեգլարյանից. հրաժարական են պահանջում

՛՛Բոլոր այն տաքսի վարորդները, ում մոտ կա հարց բարեփոխումների հետ կապված, ում սխալ են ներկայացվել տարբեր մարդկանց կողմից, հրավիրում ենք նախարարություն ու ամբողջ աշխատակազմը աշխատելու է իրենց հետ, այդ թվում նաև ես՛՛,-այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նա նշեց, որ այն վարորդը, ով ցանկություն կունենա ճշտել ու մեկնաբանություն ստանալ նախարարության կողմից համոզվել, որ ամեն ինչ արվել է ի նպաստ վարորդների,  կարող է այցելել նախարարություն:

Դիտարկմանը, թե տրանսպորտի թանկացումն էլ էր հօգուտ ժողովրդի, Բեգլարյանն արձագանքեց. ՛՛Ի օգուտ ժողովրդի էլ մարզայինը չթանկացավ, մարզայինի մասով կարող եմ վստահ ասել, որ թանկացում չեղավ՛՛:

Հավելենք, որ կառավարության մոտ հավաքված տաքսու վարորդները պահանջում են նախարար Բեգլարյանի հրաժարականը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ