25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Հունվարի 1-ից անցնում ենք կուտակային կենսաթոշակային համակարգին

Հունվարի 1-ից կուտակային կենսաթոշոկային համակարգը կներդրվի: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՛՛Տասը տարի նախապատրաստվել ենք, բուռն քննարկումներ են եղել, նախագահի մոտ երկու անգամ ընդլայնված քննարկումներ են եղել, տրվել են լրացուցիչ հանձնարականներ, շահագրգիռ կողմերը ստացել են մտահոգիչ հարցերի պատասխանները, ընդունվել է օրենսդրական փաթեթ՛՛:

 Տիգրան Սարգսյանը հանձնարարեց տեղեկատվություն տրամադրել քաղաքացիներին սրա վերաբերյալ:

՛՛Հասկանալի է, որ այս մեկ ամսվա ընթացքում, անհրաժեշտ է, որ առարկայական հարցերի պատասխաններ տանք, որ հունվարի մեկից ինչպես են իրականացնելու այդ գործընթացը: Սա վերաբերում է Ֆինանսների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի նախարարություններին ու Կնենտրոնական բակին, որոնց ղեկավարները ավելի շատ ժամանակ պիտի տրամադրեն ԶԼՄ-ի հետ շփվելու համար՛՛,-եզրափակեց վարչապետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ