17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ուրիխանյանի արտիստիզմն ու վարչապետի ”քըռթը”

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցրեց, թե վարչական շենքերի ի՞նչն է վերանորոգվում, ի՞նչ պայմաններ են բարելավվելու, ո՞ւմ համար, վարչական ապարատի համա՞ր: ՛՛Ուրեմն երկու օր առաջ քաղաքներից մեկում հանրակրթական գործող դպրոց էի գնացել, որը գտնվում է ռազմական պատերազմական գործողությունների զոհ դարձած օբյեկտի կարգավիճակում:

Սահմանամերձ գյուղերում մանկապարտեզներ կան, որ ֆասադ չունեն, որ վերանարոգվի, տանիք էլ չունեն, որ վերանորոգվի: Երևան քաղաքում էլ պոլիկլինիկաներ կան, որ հատակը ծակ է, պատուհաններին ապակի չկա, գյուղերում ամբուլյատորիաներ կան, որ մարդավայել պայմաններ չկան: Օ՜ կառավարություն՝ միթե՞ հնարավոր չէ այդ երկու հարյուր մլն-ը հետաձգելով ֆասադի և տանիքների վերանորոգումը, տալ երեխաներին, մանուկներին, հիվանդներին՛՛,-հարցրեց Ուրիխանյանը:

 Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ասաց. ՛՛Հնարավոր է՛՛:

Արձագանքելով Ուրիխանյանը նշեց, թե  կփոխանցի այդ գումարները, որ վերանորգվեն այդ հիմնարկները այս տարվա բյուջեով: Վարապետը կտրուկ ու լակոնիկ պատասխան տվեց. ՛՛Ոչ՛՛: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ