06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կառավարությունն ԱԺ-ին չի ճնշում

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կրկին բարձրացրեց երեկվա հայատարության ժամանակ հնչեցրած հարցը: Ըստ նրա՝ Կառավարությունն ԱԺ-ի թողտվությամբ յուրացրել է օրենսդիր իշխանությունը և ինքն է թելադրում ոչ միայն ընդունվող օրենքների բովանդակությունը, այլև հերթականությունը։ Ջհանգիրյանն ընդգծեց, որ օրենքներում մի շարք փոփոխություններ են կատարել, իսկ օրենսդրությունը կենսական օրգանիզմ է։

  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախ համաձայնեց, որ օրենքները հաճախակի են փոփոխությունների ենթարկվում։ ՛՛Իհարկե ցանկալի է, որ ընդունենք այնպիսի հիմնարար օրենքներ, որ հետագայում այդ փոփոխությունները հասցնենք մինիմումի, դա նշանակում է, որ պետք է ավելացնենք մեր կարողությունները օրինաստեղծ համակարգում և կարող ենք հաջողության հասնել։ Բայց միաժամանակ մեր նման պետությունները, որոնք դեռևս նոր են ձևավորում ինստիտուտներ, երբ հասարակությունը բարդ տրասֆորմացիայի փուլում է, անհնար է չլինի փոփոխություն՛՛:

՛՛Չի կարելի ասել, որ մենք ինչ-որ առումով գերազանցում ենք կամ ճնշում ենք ԱԺ-ին՛՛,-ասաց նա։ Վարչապետը նշեց, թե օրինաստեղծ մասնագետների տեղափոխությունը կառավարությունց ԱԺ միշտ էլ կա։ ՛՛Այդ պրոցեսը վերջին քսան տարիների ընթացքում տեղի են ունեում, ես ինքս Գերագույն խորհրդում հինգ տարի զբաղվել եմ օրենսդիր գործունեությամբ, և մեր կառավարությունից կադրերի հոսքը երկու ուղղություններից էլ տեղի են ունենում՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ