30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ազատ են, եթե ցանկություն ունեն, կարող են թեկնածու առաջադրել. ՀՀԿ-ը՝ Աբրահամյանից

 Նոյեմբերի 5-ին մի շարք համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ քննարկումները իշխող ՀՀԿ-ում ավարտին են մոտենում. այս մասին Henaran.am-ին հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Բավականին շատ համայնքներում են ընտրություններ լինելու, և մենք չենք կարող այդքան արագ որոշումներ կայացնել, իսկ եթե մի քանի հոգու անուն հնչեցնենք, իսկ մնացածինը՝ ոչ, լրիվ այլ մեկնաբանություններ կլինեն, որ առաջնահերթությունը նրանց ենք տվել: Մոտ օրերս կավարտենք ու ամբողջ ցանկը կհրապարակենք»,-ասաց նա:

Վ. Բաղդասարյանը շեշտեց՝ ՀՀԿ-ըն որևէ համայնքում խնդիր չունի, ճնշող մեծամասնությունում ունի թեկնածուներ՝ և՛ ավագանու անդամների, և՛  համայնքապետերի: 

Ինչ վերաբերում է կոնկրետ Արտաշատի ընտրություններին, որոնց վրա բավական մեծ ուշադրություն է սևեռված՝ հաշվի առնելով նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի գործոնը տեղում, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ այնտեղ էլ արդեն հստակություն կա, մոտ օրերս անունը թեկնածուի անունը հայտնի կդառնա: «Ձեզ համար այդքան հայտնի կարող է չլինել նա»,-նկատեց պատգամավորը: 

Հիշեցնենք, որ մարզի տարածքային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը մեզ ասել էր, որ ամենայն հավանականությամբ այդ թեկնածուն կլինի ՀՀԿ-ի՝ Արարատի տարածքային կազմակերպության երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Բենիամինյանը:

Հարցին, թե մտավախություն կա, որ Հովիկ Աբրահամյանը կշարունակի ազդեցություն ունենալ մարզում նաև այն բանից հետո, որ Արգամ Աբրահամյանը չէ քաղաքապետը, Վ. Բաղդասարյանը պատասխանեց. «Մեր նախկին կուսակիցը (նկատի ունի՝ Հովիկ Աբրահամյան- հեղ.) մեր ընկերն է, և իրենք ազատ են իրենց կամքի մեջ և եթե ցանկություն ունենան, կարող են թեկնածու առաջադրել: Որևէ քաղաքական ուժ կաշկանդված չէ թեկնածու առաջադրել:

Բնականաբար, ցանկացած իշխանություն շահագրգռված է, որ բոլոր տեղերում իր դիրքն ունենա ու իր իշխանությունը կարողանա հաստատել, դա արդեն իսկ հանրությունը պիտի որոշի: Եթե մենք իշխանություն ենք, պիտի նաև թեկնածուներ ունենանք, քանի որ համայնքները քաղաքականության սիրտն են: Հիմա, երբ առաջադրումները լինեն, կտեսնեք, թե այսքան հոխորտացող քաղաքական ուժերից քանիսն են թեկնածուներ ունենալու, ամեն ինչի հայելին համայնքներն են: Իրենք ներքևում ոչ մի բանի չեն ուզում մասնակցել, բայց ուզում են իշխանություն ունենալ, և եթե այստեղ հաջողեն, բնականաբար, արդեն կարող են երազել նաև իշխանության մասին»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ