17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչու է վայր դնում մանդատը

ԱԺ ՛՛Օրինաց երկիր՛՛ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը նախագահի որոշմամբ կնշանակվի ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր: Սա է պատճառոը, որ նա վայր է դնում պատգամավորի մանդատը:

՛՛Հայաստանում ձևավորվում է ՀԱՊԿ ակադեմիան, ինքը նախագահի իմացությամբ, և որոշմամբ նշանակվում է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր՛՛,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Հարցին, թե ով է փոխարինելու ՕԵԿ-ական պատգամավորին, Հեղինե Բիշարյանը պատասխանեց. ՛՛Ցուցակում ով հերթականությամբ գալիս է, քննակվում է և քաղխորհրդի որոշումը ընդունելուց հետո կտարածենք հայտարարություն՛՛: 

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարեց, որ Հարությունյանը վայր է դնում մանդատը՝ այլ աշխատանքի անցնելու համար:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ