06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Քանի դեռ Ադրբեջանը խելքը գլուխը չհավաքի

Հայաստանի Հանրապետության Կառավարություն դիրքորոշումը ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագծի վերաբերյալ հետևյալն է. ՛՛Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը ներկա փուլում գտնում ենք ոչ նպատակահարմար, խոսքը դե յուրե ճանաչման մասին է, որովհետև դե ֆակտո Հայաստանը վաղուց ճանաչել է ԼՂ անկախությունը՛՛,-ԱԺ-ում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

 Վերջինս ընդգծեց, որ Հայաստանում բոլորի նպատակն է ԼՂՀ միջազգային ճանաչումը, և այդ նպատակը ՀՀ-ն հետապդնում է նաև բանակցային գործընթացում: ՛՛Մենք ամենևին կողմ չենք, որ ճանաչելով՝ մնանք միայնակ, ինչպես դա եղել է Կիպրոսի դեպքում: Բանակցությունները գնում են Մինսկի խմբի ձևաչափով, և այն հանգամանքը, որ առաջաընթաց չկա, պայմանավորված է միայն մեկ հանգամանքով՝ Ադրբեջանի դիրքորոշումով: Եվ քանի դեռ այդ դիրքորոշումն այդպիսին է, դա նշանակում է, որ պահպանվելու է ստատուս քվոն այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը խելքը գլուխը չհավաքի՛՛,-ասաց Քոչարյանը:

Ըստ Շավարշ Քոչարյանի՝ հասկանալի է, որ որևէ արկածախնդրություն անմիջապես հակադարձ հարված է ստանալու արդեն անվտանգության տեսանկյունից: Ըստ նրա՝ Ադրբեջանի երազանքն է ձերբազատվել այդ ձևաչափից կամ առնվազն լղոզել այդ ձևաչափը: ՛՛Խնդիրն ամենևին նրանում չի, որ մենք վախվխած ենք պատերազմից, ցանկացած առողջ մարդ երբեք չի ձգտի պատերազմի, եթե դա քո հայրենիքի պաշտպանության խնդիրը չի: Այդ տեսակետից մենք շատ քաջ գիտակցում ենք, որ այն, ինչն այսօր Ադրբեջանը հայտարարում է՝ առավելություն ռազմական ծախսերի, և այլն, և այլն, 90-ականներին այդ հարաբերակցությունն անհամեմատ ավելի շատ շեղվում էր դեպի Ադրբեջան, արդյունքը տեսանք: Այդ տեսակետից ներկա փուլում ճանաչումը լավ առիթ է Ադրբեջանի համար՝ ձերբազատվել Մինսկի խմբի ձևաչափից: Հայաստանի Ազգային ժողովը չպետք է այդ հարցում օգնի Ադրբեջանին՛՛,-ընդգծեց փոխնախարարը:   

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ