Բացահայտ խեղաթյուրում է

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշիյանը ՛՛Ժառագություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստաջյանի կողմից ներկայացված ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչելու մասին օրենքի նախագծին կողմ է քվեարկելու: Այս մասին հայտարարեց Փաշինյանը: ՛՛Սա համարում եմ պատեհ առիթ անվսատահություն հայտնելու ԼՂՀ հարցում իշխանության վարած քաքաղաքականությանը։ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգասյան զույգի պաշտոնավարման արդյունքում Ղարաբաղը կորցրել է իր տեղը բանակցությունների սեղանից և միջազգային բազմաթիվ ատյաններ փաստաթղթեր են ընդունել, որ իրենց ընկալմամբ ԼՂ հարցը տարածքային վեճ է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, ինչը հարցի բովանադակության բացահայտ խեղաթյուրում է՛՛,-ասաց նա:
Փաշինյանն անդրադարձավ Զորի Բալայանի ՛՛տխրահռճակ հոդվածին՛՛։ ՛՛Ինչը նշանակում է փաստացի հրաժարում բոլոր այն նպատակներից ու իդեալներից, որով ժողովուրդը որդեգրել է 88-ի Ղարաբաղյան շարժման տարիներին և որոնք դրված են ՀՀ-ի և ԼՂՀ-ի անկախության հիմքում՛՛,-շեշտեց նա՝ հավելելով, որ ամեն ինչ արվում է, որ 88 -ի անկախության պայքարը ընկալվի որպես չհասկացված մի քայլ, էմոցիոնալ պայքար, ինչը չի համապատասխանում էությանը։ ՛՛Ես կողմ եմ քվեարկելու ոչ այն պատճառով, որովհետև որ դեմ եմ սառը և պրագամատիկ հաշվարկին, այլ այն պատճառով, որ օրվա իրավիճակը հասկանում եմ սառը և պրագմատիկ, հատկապես հիմա, որ պետք է հստակ ուղերձ հղել միաջազգային հանրությանը, սփյուռքի մեր հայրենակիցներին, որ Հայաստանում կան մարդիկ, ուժեր, ոքվեր ՀՀ-ին անկախությանը հավատում են նույնպիսի ոգևորությամբ ու ուժգնությամբ, ինչպես հավատում էին 88-ին։ Ես քվերակելու եմ հանուն ՀՀ-ի և ԼՂՀ-ի անկախության և քվեարկելու եմ ընդդեմ սառը և պրագմատիկ հուսահատության՛՛,-եզրափակեց նա։