20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Դուք կհասկանաք, որ փողը հնարավոր չէ ուտել…»

Ասում են՝ նամուսը շանը տվեցին, չկերավ… Ինչքան վստահ, անձեռնմխելի, ամենակարող պետք է զգաս և թքած ունենաս ամեն ինչի վրա, որ հիմա էլ նորակառույց Հյուսիսային պողոտայի շենքերը սկսես ձևախեղել, ձևափոխել, «օրինական» ապօրինի շինարարություն կատարել:

Քաղաքի հնությունները խորհրդային տարիներից սկսած ավերեցինք, քանդեցինք, վերացրինք, շենքերն այլանդակեցինք կցակառույցներով, շուշաբանդներով, առաջ ու հետ տալով, «մասանդրաներով» ու այլ այլանդակություններով և նույնիսկ հիմա էլ հետևություն չենք անում… Ժողովուրդը կբողոքի՞, կընդվզի՞… Թքած… Շունը հաչի, քարավանը գնա…

Իսկ շունը, փաստորեն, նամուսը, պատիվը հասկացավ՝ ինչ է, ու չկերավ… Հա՛, ասում են, երբ կկտրվի վերջին ծառը, կթունավորվի վերջին գետը, կսպանվի վերջին թռչունը, այդժամ դուք կհասկանաք, որ փողը հնարավոր չէ ուտել…

Ռոբերտ Մելքոնյան

 
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ