Շատ հեռու գնացող «վերջնանպատակ». Հայկական Ժամանակ
«Ապագային ուղղված մեր վերջնանպատակն է ունենալ անկախ, անվտանգ, արդար եւ խելացի Հայաստան»,– օրերս Հայաստանի եւ Համաշխարհային բանկի գործընկերության 25– ամյակին նվիրված համաժողում ունեցած ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Այնպես ստացվեց, որ այդ ելույթը վարչապետը ունեցավ իր պաշտոնավարման մեկ տարին յրանալու օրերին։ Առաջին սւնգամ չէ, որ Կարապետյանը հայտարւսրում է այդ «վերջնանպատակի» մասին։ Բայց արդեն մեկ տարի է այնքան էլ հասկանալի չէ, թե որոնք են այն քայլերը, որոնցով Հայաստսսնը պետք է գա այդ «վերջնանպատակին»։
«Մեր ապագան կառուցելու, մեր անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ զարգացած, մրցունակ եւ նորարար տնտեսություն»,– նույն ելույթում ասաց Կարեն Կարապետյանը։
Այն, որ զարգացած, մրցունակ եւ նորարար տնտեսությունը մեր անվտանգության կարեւորագույն երաշխիքներից է, 100 տոկոսանոց ճշմարտություն է : Խնդիրն այն է, թե ինչ է պետք անել այդպիսի տնտեսություն ունենալու համար։
Ըստ Կարապետյանի՝ պետք է անել հետեւյալր։ «21-րդ դարի այսպիսի տնտեսությունը պետք է զարգանա շնորհիվ դինամիկ թվայնացման, միջավայրին անընդհատ խելացի կերպով ադապտացվելով։ Դա հնարավոր կլինի միայն ժամանակակից, գլոբալ առումով մրցունակ, բարձր որակավորում ունեցող, մոտիվացված աշխատուժի առկայության դեպքում։ Ապագա Հայաստանի հիմքը պետք է դրվի հենց դպրոցից եւ շարունակվի անընդհատ»,– ասաց նա։ Այս մտքերը նույնպես առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում է ու հենց այս մի քանի նախադասությունից պարզ է դաոնում, որ նրա նշած «վերջնանպատակը» անհասանելի է մեզ համար։
Ի՞նչ ասել է մրցունակ տնտեսություն։ Դա այն տնտեսությունն է, որի թողարկած ապրանքներն ու ծաոայությունները էժան են ու որակյալ, այսինքն մրցունակ են համաշխարհային շուկայում։ Կարեն Կարապետյանը համոզված է, որ Հայաստանում կարող է չլինել ներքին մրցակցություն, բայց տնտեսությունը կարող է լինել մրցունակ։ Այսինքն, իշխանությունը բոլոր եկամտաբեր ոլորտները քվոտաներով բաժանում է մի խումբ օլիգարխների միջեւ, տնտեսության այդ ոլորտները մո– նոպոլիզացնում է եւ օլիգոպոլացնում, իսկ մեծ ներդրումներ պահանջող, ժամանակակից ու թանկ տեխնոլոգիաներ ներդնելու, բարձր ինտելեկտուալ աշխատուժի կարիք ունեցող ոլորտները ազատ է թողնում այն հույսով, որ հեսա ներդրումները կգան, միանգամից գերժամանակակից հսկայական արդյունաբերական համալիրներ կկառուցվեն ու կսկսենք միլիարդավոր դոլարների գերտեխնոլոգիական ապրանքներ արտադրել ու արտահանել։
Հույսերը չեն արդարանում տարիներ շարունակ, ներդրումները ուղղվում են հիմնականում հանքարդյունաբերության ոլորտ, որը գրավիչ է նույնիսկ քաղաքացիական պերմանենտ պատերազմների մեջ ապրող աֆրիկյան ու լատինաամերիկյան երկրներում։ Ու ստացվում է այնպես, որ երկրի ներդրումային ռեսուրսը կենտրոնացած է մոնոպոլիաների ու օլիգոպոլիաների մոտ, եւ դրանք ներդրվում են միայն հենց այդ կլանների վերահսկողության տակ գտնվող ոլորտներում։ Իսկ այն նորարարական, բարձր տեխնոլոգիական ոլորտները, որոնց զարգացումը պետք է սկսվի փոքր մասշտաբների, բայց զգալի ներդրումներ պահանջող արտադրությունների կազմակերպման շնորհիվ, մնում են ներդրումների կարոտ։ Ու սա մի անանցանելի պատ է, որը հնարավոր չի լինում հաղթահարել տարիներ շարունակ։
Ի՞նչը կարող է քանդել այդ պատը։ Միայն ու միայն մրցակցությունը։ Իրական, դաժան եւ իշխանության կողմից խստորեն պաշտպանվող տնտեսական մրցակցությունը։ Միայն այդպիսի մրցակցության արդյունքամ արհեստականորեն օլիզոպոլացված ոլորտներում կհայտնվեն գործարարներ, որոնք մրցունակ են ոչ թե իշխանութան կողմից իրենց նվիրած քվոտաների, այլ ագրեսիվ, գրագետ ու արհեստավարժ մենեջմենտի շնորհիվ։ Միայն այդ դեպքում տնտեսության մեջ պահանջարկ կառաջանա «բարձր որակավորում ունեցող, մոտիվացված աշխատուժի» նկատմամբ։ Միայն այդ դեպքում ներկայումս օլիգոպոլացված ոլորտների ձեռնարկությունները կարող են արդիականանալ ու մրցունակ արտադրանք թողարկել։
Հակառակ դեպքում Հայաստանում գործող շաքար ու ալյուր արտադրող գործարանները չեն կարող այնպիսի արտադրանք թողարկել, որը կարտահանվի։ Հենց հիմա էլ դրանք աշխատում են միայն ներքին շուկայի վրա եւ շահութաբեր են միայն այն պատճառով, որ այլ տնտեսվարողներ այդ շուկաներում ուղղակի չկան։ Իսկ այս իրավիճակը անցած մեկ տարում վոխել Կարեն Կարապետյանին չի հաջողվել։
«Ապագա Հայաստանի հիմքը պետք է դրվի հենց դպրոցից»,– ար– տահայտությունը, որը նայնպես 100 տոկոսանոց ճշմարտություն է, ապագայի նշված տեսլականը ընդհանրապես դարձնամ է ֆանտաստիկա։ Այդ ո՞ր դպրոցներում պետք է դրվի «Ապագա Հայաստանի» հիմքը։
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: