25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեր կյանքն ի՞նչ արժեք ունի Աստծո համար

«Աշակերտները երբ տեսան, որ Նա քայլում է ջրի վրայով, կարծեցին, թե մի ուրվական է և սկսեցին գոռալ։ Արդարև, բոլորն էլ Նրան տեսան և շատ վախեցան։ Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ և ասաց. «Քա՛ջ եղեք, ես եմ, մի՛ վախեցեք» (Մարկոս 6:49-50)

Ալեկոծության պահին նավակի մեջ Քրիստոսի աշակերտներն այնպիսի փորձության մեջ էին, ինչպես մեզանից յուրաքանչյուրը մեր կյանքի փոթորիկների ժամանակ. երբ հույսդ դնում ես միայն քեզ վրա։ Ու նման պահերին հանդիպումն Աստծո հետ նախ շփոթմունք, ապա՝ զարմանք է առաջացնում, ինչպես աշակերտները վախեցան ու շփոթվեցին, երբ փոթորկի ժամանակ տեսան Քրիստոսին, Ով ջրի վրա քայլելով գալիս էր դեպի իրենց։

Այսպես է, երբ դժվարությունների պահին հուսահատվում ու չարանում ենք, կորցնում ենք հավատքը ամեն ինչի նկատմամբ, թվում է, որ մեր կյանքն ի՞նչ արժեք ունի Աստծո համար։ Իսկ մարդիկ էլ անտարբեր են մեր ցավին։ Արդյունքում անհույս կռիվ ենք տալիս՝ մեր սպառվող ուժերին ապավինելով։

Եվ մինչ անհույս պայքարելով դիմում ենք Աստծուն մեր հարցերով՝ սեփական արժեքի, դժվարությունները հաղթահարելու, կյանքի իմաստի մասին, Աստված դրանց պատասխանելու փոխարեն պարզապես գալիս է դեպի մեզ ու ասում. «Ես եմ, մի՛ վախեցեք»։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ