01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչու կալանավորվեց Վարդան Պետրոսյանը. դատախազության պարզաբանումը

Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը, դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու նախաքննության մարմնի միջնորդության եւ դատարանի կողմից այն բավարարելու փաստի կապակցությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է. ” Խափանման միջոց կիրառելը, իսկ առավել եւս, կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելը, չի հանդիսանում ինքնանպատակ եւ չի՛ կարող դրսեւորվել կամ ընկալվել, որպես մեղադրյալի նկատմամբ կիրառված պատիժ, այլ իր հիմքում ունի  մեղադրյալի հնարավոր ապօրինի վարքագիծը կանխելու, այն է` նախաքննության եւ դատական քննության բնականոն գործընթացը, դատավարական գործընթացին մեղադրյալի (կասկածյալի) մասնակցությունը, մեղադրյալի կողմից այդ գործընթացներին խոչնդոտելու հնարավորությունը բացառելու եւ այլ նպատակներ: 

 

  Նախաքննության այս փուլում ձեռք են բերվել բավարար հիմքեր, մեղադրյալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնելու համար, ինչը բավարարվել է դատարանի կողմից: Եթե նախաքննության ցանկացած փուլում ի հայտ գան բավարար հիմքեր, որոնք կհիմնավորեն մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը, ապա դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից կքննարկվի խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու հարցը:

   ՀՀ գլխավոր դատախազությունը, եւս մեկ անգամ վստահեցնում է, որ քրեական գործի նկատմամբ իրականացվում է պատշաճ վերահսկողություն եւ նախաքննության ընթացքում նոր ապացույցների ձեռքբերման, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված միջնորդությունների քննարկման արդյունքում քրեական գործի ընթացքի եւ կայացվելիք որոշումների վերաբերյալ հանրությունը պատշաճ կիրազեկվի: 

   Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Հանրապետության Նախագահի կողմից տրվել է հանձնարարական՝ վերանայելու կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու օրենսդրական հիմքերն ու դիտարկելու գործնական այլընտրանքային միջոցների ներդրման հնարավորությունը` իրավակիրառ պրակտիկայի հստակեցման եւ այդ տեսակի խափանման միջոցների ընտրության հիմքերի որոշակիության եւ կանխատեսելիության հիմնավորմամբ, որի ուղղությամբ դատախազության կողմից արդեն իսկ իրականացվող միջոցառումների վերաբերյալ հանրությունը ժամանակին կիրազեկվի”: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ