Հայ շախմատիստները պարտվում են
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի 2013թ. տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունը: 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը կրեց իր առաջին պարտությունը: Մերոնց մրցակիցը Ուկրաինայի հավաքականն էր: Գրանցվեց 2.5 -1.5 հաշիվը օգուտ ուկրաինացիների: մերոնցից միակ պարտությունը կրեց Տ. Պետրոսյանը, ով պարտվեց Ֆեդորչուկին:Մնացած պարտիաները ավաևտվեցին ոչ ոքի:
4-րդ տուրում իրենց առաջին պարտությունը կերցին նաեւ մեր շախմատիստուհիները: Մերոնց մրցակիցը Լեհաստանի հավաքականն էր: Այստեղ նույնպես գրանցվեց 2.5 – 1.5 հաշիվը օգուտ լեհերի: Հայուհիներից Մկրտչյանը հաղթանակ տարավ, Դանիելյանը ոչ ոքի խաղաց, իսկ Գալոյանն ու Կուրսովան պարտություններ կրեցին: