23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ձեր գծիկները, ծիտիկները և խաչիկները դնելիս ուշադիր եղեք

 Ազգային ժողովը նոյեմբերի 12-ին կքվեարկի ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի թեկնածությանը: Այս մասին հայտարարեց ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:

Որպես օրիանակ ունենալով ՀՀ գլխավոր դատախազի քվեարոկւթյունը, երբ շատերն ասում էին, որ դեմ են քվեարկել, սակայն դեմ ձայները երեքն էին, Սուքիաս ԱԱվետիսյանը հարկ համարեց հիշեցնել. ՛՛Նորից հարկ եմ համարում քվեաթերթիկը ներկայացնել և բացատրել. ովքեր դեմ են, ՛՛կողմ՛՛-ի վրա են գիծ քաշում, ովքեր կողմ են՝ ՛՛դեմ՛՛-ի, և խնդրում եմ ձեր գծիկները, ծիտիկները և խաչիկները դնելիս ուշադիր եղեք, որպեսզի հետո հանձնաժողովին չմեղադրեք՛՛,- ասաց նա:

Ապա դիմելով գործընկերներին, ովքեր ՛՛իրար մեջ չեն կարողանում պայմանավորվել՛՛ քվեարկության հետ կապված, հանձնաժողովի նախագահը խորհուրդ տվեց չփորձել հանիրրավի մեղադրել հաշվիչ հանձնաժողովին: Իսկ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանին, ով մեղադրել էր հանձնաժողովին կողծիք անելու մեջ, նա առաջարկեց հանձնաժողովի անդամներից ներողություն խնդրել՝ արտահայտած մտքերի համար: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ