Հայ մարզիկի հերթական հաջողությունը /վիդեո/
Բազկամարտի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Վլադիմիր Մնացականյանը հերթական հաջողությունն է գրանցել:
Այս անգամ Մնացականյանը նվաճել է աշխարհի գավաթը: Մրցաշարն անցկացվել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Մնացականյանը հաղթանակ է տարել ձախ ձեռքով մինչեւ 86 կգ քաշայինների կարգում: