09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նորություն Վարդան Պետրոսյանից

“Դատապարտյալների հիվանդանոցում” գտնվող անվանի դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակվել է բուժհետազոտություններ:

Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվության  բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա հերքեց նաեւ այն տեղեկությունը, թե դերասանին օգնություն ցույց չի տրվել:

“Նա մինչ այս պահը չի դժգոհել իր հիվանդանոցից: Բուժհետազոտություններից հետո միայն պարզ կլինի նրա բուժման հետագա ընթացքը”,-ասաց Գ. Ղլեչյանն՝ ավելացնելով, որ ցանկացած դատապարտյալ իրավունք ունի հրավիրելու նեղ մասնագիտական իր բժշկին:

“Նաեւ հնարավոր է դատապարտյալին հետագա բուժման համար տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց”,-պարզաբանեց Ղլեչյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ