Արաբկիրի ոստիկանապետը խոստացել էր Զուրաբյանին
_1384161312.jpg)
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց, որ իր պահանջը հանդիպելու Արաբկիրի ոստիկանապետի հետ չի կայացել, իսկ Նիկոլ Փաշինյանին չեն թույլատրել հանդիպել Շանթ Հարությունյանին: ՛՛Այս մի քանի օրվա ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ կոնկրետ պատգամավորներին թույլ չեն տվել այցելել ձերբակալվածներին կամ պետական պաշտոնյան չի հանդիպել պատգամավորին: Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել այցելել Շանթ Հարությունյանին և Արաբկիրի ոստիկանապետը՝ Ամիրխանյան Գրիշան, չի հանդիպել ինձ հետ՝ հակառակ նրան, որ հավաստիացումներ տվեց, որ դա կանի համաձայն օրենքի՛՛, – ասաց Զուրաբյանը: Ապա նա հարերց, թե Ազգային ժողովի նախագահը ինչ քայլեր կարող է ձեռնարկել, որ ապահովի պատգամավորական այս գործունեության սահմանադրական երաշխիքները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, որ Ազգային ժողովն ամեն ինչ կարող է անել: ՛՛Մենք ամեն ինչ կարող ենք անել, որ օրենքը պահպանվի և ես առաջարկում եմ ձեզ ավելի մանրամասն ներկայացնել և ես անձամբ գերատեսչությունների ղեկավարների հետ անձամբ կխոսեմ և կփորձեմ ճշտել, թե ինչու չեն հանդիպել, եթե օրենքը դա պարտադրում է:
Մենք, ես կոնկրետ, հետամուտ եմ լինելու, որ եթե օրենքը խախտվել է, տվյալ գերատեսչության ղեկավարին կհրավիրենք, կհասկանանք, կտանք գնահատական՛՛: