01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Հայաստանը կրկին նվազագույն հաշվով առավելության հասավ

Վարշավայում շարունակվող շախմատի Եվրոպայի առաջնության կանանց եւ տղմարդկանց առաջնությունում կայացավ երրորդ տուրը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը կրկին 2.5-1.5 հաշվով առավելության հասավ Ավստրիայի նկատմամբ: Հայաստանի հավաքականի համար հաղթական միավորը բերեց Գաբրիել Սարգսյանը, ով առավելության հասավ Կրեյսլի նկատմամբ: Մնացած պարտիաները ավարտվեցին ոչ ոքի:

Մեր կանանց հավաքականը տարավ հերթական խոշոր հաշվով հաղթանակը: Մեր կանայք 4-0 հաշվով ջախջախեցին Լեհաստանի երրորդ հավաքականին: Մեր բոլոր մասնակիցները՝ Դանիելյանը, Մկրտչյանը, Գալոյանը եւ Կուրսովան հաղթանակներ տարան: Հայաստանի կանանց հավաքականը ունի 100% արդյունք:
Այսօր կկայանա 4-րդ տուրը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ