Ու դուք դեռ թուրքերին բա՞ն եք ասում, այ թուրքեր…
”Ժառանգություն՛՛ կուսակցության անդամ, Երևանի ավագանու ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը Facebook-յան իր էջում գրել է.
Աննախադեպ այլանդակություն ե տեղի ունենում մեր աչքի առջաջ. բա քննիչը դատարանում հարկադրված հայտարարի, որ Վարդան Պետրոսյանի համար որպես խափանման միջոց կալանքն ընտրելու օրենսդրական 5 հիմքերը չկան /ինքը ստիպված է միջնորդությունից ետ կանգնել փաստեր չունենալու պատճառով/, ու դրանից հետո դատավորը կալանքի սանկցիա տա՞… Իսկ մնացած այլանդակությունները, որ հատ-հատ պատմում է փաստաբանը…
Լեզուդ էլ չի գնում այս ամենին «սելեկտիվ արդարադատություն» անվանես… «Սելեկտիվ» կլիներ, եթե օրենքը այլոց հանդեպ չկիրառվեր, եւ միայն Վարդանի պարագայում՝ կիրառվեր: Բայց սա այդ դեպքը չէ… Արդեն պարզ է դառնում, որ գործ ունենք անկախ մտածող մտավորական մարդու հանդեպ հաշվեհարդարի հետ:
«Արդարադատության» աղբակույտ, Ձեր ուզածն ի՞նչ է, մի զոհ էլ ավելացնե՞լ ավտովթարին… Բա ձեր էրեխեքը մե՞ղք չեն, որ տուժելու են ձեր բոսյակ վարքագծի համար ու թուք ու մուր ստանալու դրա համար: Ո՞նց հասականանք, որ այս կարճ ընթացքի մեջ «ավտովթարի» մի քանի վերսիա եք մոգոնել ու ստիպված հերքել դրանցից նրանք, որտեղ հնարավոր չի եղել ապացուցել Վարդանի մեղավորությունը…
Բա մենք լուռ էինք մնում, հարգելով բոլոր կողմերին, հարգելով երկու անմեղ զոհերին, որ դուք օբյեկտիվ ճշմարտությունն ասեք հանրությանը, մենք էլ անգամ պատրաստ՝ ընդունելու թեկուզ ամենադառը ճշմարտությունը մեր սիրված դերասանի հանդեպ, մինչդեռ պարզվում է՝ ձեր կեղտոտ խասյաթի համաձայն ավտովթարի սցենար եք մոգոնում, որտեղ Վարդանն է սխա՞լ…
Բա եթե Վարդանը մեղավոր է եղել, ինչո՞ւ իրեն վերաբերող կարեւորագույն փաստաթղթերը չեք հանձնել իրեն ու նրա փաստաբանին, որ մարդիկ էլ իմանային ու բողոքարկեին կամ համակերպվեին դրա հետ… Բա տայիք, նրանք էլ բողոքարկեին, մենք էլ իմանայինք, որ իզուր եւ սխալ տեղն են բողոքարկում… Բայց, ոչ… դուք ուղղակի ճիվաղի նման հաշվեհարդար եք տեսնում մեծ դերասանի հանդեպ, որովհետեւ նա ոչ միայն պալատական ստաժավոր հետույքամտնիչներից չէ, այլ իսկական ՄՏԱՎՈՐԱԿԱՆ է, ով չի թաքցնում, թե ինչ է մտածում, ով իշխանության դռներին փսլինքներ չի թափել…
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն ու ԵՄ այլ դեսպաններ պետք է անհապաղ միջամտեն: Եթե մեր քոսոտ արդարադատությունը ի զորու չէ անաչառ դատուդատաստան անել, ապա թող գոնե փրկեն Վարդանի կյանքն ու արժանապատվությունը, մերն էլ հետը…
Ու դուք դեռ թուրքերին բա՞ն եք ասում, այ թուրքեր… /կյանքում առաջին անգամ ինձ հասցրեցին այս բառի իմ ճիվաղ հայրենակիցների հանդեպ օգտագործելուն/՛՛:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը կալանավորվել է: