24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Այդ նապաստա­կին մենք գործողություն ենք անելու, որը հասարակությունը կտեսնի». Հայկական Ժամանակ

Ազգային ժողովի նախկին ոդատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) մուլտֆիլմեր է նկարում Աժ «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության այն պագամավորների մասին, որոնք կշեղվեն «Ծառուկյան» դաշինքի ծրագրերից:

Թերթի հետ զրույցում Աժ ընտրությաններում հաջողություն չարձանագրած Հակոբյանն ասաց, որ մուլտֆիլմերի հիմնական մասը պատրաստ Է, մնում Է ծրագրերից շեղված պատգամավորների նկարներն ավելացվի։

– Պարոն Հակոբյւսն, ճի՞շտ է, որ քաղաքական մուլտֆիլմեր եք նկարահանում։

– Այո, այո։ Այն քաղաքական գոր­ծիչները, որոնք կշեղվեն իրենց ծրագրերից, իրենց խոստացած ծրագրերից, որոնցով հանդես են եկել ժողովրդի աոաջ, այդտեղ մենք կփորձենք իրենց դնել իրենց իրական տեղը քաղաքական տարբեր ձեւերով։ Օրենքով սահմանված կարգով։ Մուլտիկներով մենք պետք է ցույց տանք, որ այդ քաղաքական գործիչը շեղվել է իր ծրագրերից եւ իր սեփական ժողովրդին խաբել է, կամ ծրագրերը հայտնել է, եւ դրանց ուշադրություն չի դարձնում։

 -Կա՞ն նկարված մուլտֆիլմեր։

– Այո, նկարված ունենք, մտածում ենք, որ կարող է լեզվի սայթաքում է տեղի ունեցել կամ մարդիկ քաղա­քականապես հասուն չեն եղել եւ չեն հասկացել։ Մենք կփորձենք հասկացնել, որ եթե չհասկանա, ապա կսարքենք խեղկատակներ։

– Կա՞ կոնկրետ անհատ, որի մա­սին արդեն նկարել եք։

 -Ամբողջը պատրաստել ենք, բայց պետք է դնենք պատգամավորի գլուխը։ Այն պատգամավորի, որը կշեղվի իրենց ծրագրերից։ Դեմքի նկարը, գլուխը կլինի նապաս­տակի վրա, իսկ այդ նապաստա­կին մենք գործողություն ենք անելու, որը հասարակությունը կտեսնի։

– Կոնկրետ քաղաքական գործիչ կա՞, որի մուլտիկը պատրաստ է:

– Այո, կար այդպիսին, սակայն երբ մենք խոսեցինք իր հետ, երկուսի հետ, երկուսն էլ ասացին, որ չեն հասկացել։ Մեկն ասում էր, որ այդպես չի ասել, լրագրողն է իրեն սխալ մեկնաբանել։ Մենք արդեն տեսանք, որ սխալմունք է եղել, դիտավորություն չկա։ Եթե հակառակը լինի, ապա մենք կասենք, որ դու սխալվել ես ծրագրերից, մեր «Ծառուկյան» դաշինքի ծրագրերից, այդ ժամանակ գործի կդնենք մյուս մեթոդը։

 -Ովքե՞ր են եղել այդ պատգամավորները։

 -Վերջերս դուք մամուլում տեսնում եք, թե ովքեր են հարցազրույցներ տալիս, եւ «Ծառուկյան» դաշինքում դա ճիշտ չեն ընդունում, սխալ են ընդունում։ Եկեք անուններ չտամ, քանի որ մարդիկ հետ են կանգնել իրենց տված հարցագրույցներից, դրա համար կոռեկտ չի լինի։

֊Եթե խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը թերանա, կհայտնվի՞ այդ մուլտֆիլմում։

– Պարոն Ծառուկյանը թերացում չունի եւ չի կարող ունենալ։ Ես միանգամից կարող եմ պատասխանել, քանի որ բոլոր ծրագրերի հիմնական կրողը եւ ծրագրերի վրա աշ­խատած մարդը, եւ այն ծրագրերը, որոնք կյանքի չեն կոչվում, ամենաշատը վատ է գգում հենց Ծառուկյանը։ Մեր հանդիպումների ժամանակ երեւում է, թե ինչ ցանկություն ունի ինքն այդ ծրագրերն իրականացնե­լու հարցում։ Այսօրվա վիճակով ին­քը շատ ծանր է տանում այդ ամենը։

 Ձեր այս նախաձեռնության հետ կապված Գագիկ Ծառուկյանը կարծիք հայտնե՞լ է: 

– Չէ, մենք այդ մասին չենք խոսել: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ