23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Սեքսից թռիչք քաղաքականություն

Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցության ղեկավար, հայուհիների կուսության դեմ նախաձեռնած արշավով հայտնի Անի Զախարյանը որոշել է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել: Ավելին, նա հանրահավաքի կոչ է անում, Facebook-յան իր էջում մասնավորապես գրելով

՛՛2013թ.-ի նոյեմբերի 24-ին ժամը 17-00-ին Վարդան Մամիկոնյանի հրապարակում/Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում/ տեղի կունենա Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության՝ ՀՆՔՄԿ առաջին հանրահավաքը, որը նվիրված է մեր կուսակցության նպատակների և ծրագրերի ներկայացմանը և իշխանափոխության՝ առանց բախումների, ամենաօպտիմալ ճանապարհով, առանց խժդժությունների Անի Զախարյանի մշակած բանաձևի ներկայացմանը:

Սիրելի հայրենակիցներ, սիրելի երիտասարդներ, սիրով հրավիրում ենք մեր հանրահավաքին, որը հիմք է դնելու Հայաստանում ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կայացմանը:

Մեր երկրի ապագան մեր ձեռքերում է և ամեն ինչ 180 աստիճանով կարող է շուռ գալ ավելի հեշտ, քան դուք պատկերացնում եք, պարզապես պետք է դրսևորել քաղաքացիական ամուր և ազնիվ կամք՛՛:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ