16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Այսօր Երիտասարդության համաշխարհային օրն է

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը շնորհավորել է երիտասարդներին տոնի կապակցությամբ:

Սիրելի´ երիտասարդներ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անունից շնորհավորում եմ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ։ Այս օրը տոնացույցում ամրագրվել է 1945 թվականին՝ խորհրդանշելով երիտասարդության համախմբումն ու միասնականությունը։

Ֆրանսիացի գրողներից մեկն ասել է՝ երիտասարդությունն իմաստություն կուտակելու ժամանակաշրջան է։ Իրոք, երիտասարդության տարիներին ոչ միայն ձևավորվում է անհատը, այլև ուրվագծվում է նրա հետագա կյանքը։ Ձեզանից յուրաքանչյուրին մաղթում եմ ամենայն խնամքով ու պատասխանատվությամբ վերաբերվել կյանքի այս գեղեցիկ շրջափուլի ամեն վայրկյանին։ Փայփայեք այն, ինչ ունեք այսօր։ Օգտագործեք գիտելիք, ընկերներ, փորձ կուտակելու այս բացառիկ տարիները։ Դրանք կրեդիտներ են, որոնք դուք հավաքում եք ապագայի համար։

Երիտասարդությունն այսօր Հայաստանի բնակչության շուրջ 25 տոկսն է, մի հզոր բանակ, որ կարող է իրագործել ցանկացած նպատակ։ Մաղթում եմ ձեզ նպատակասլացություն, վճռականություն ու ամուր կամք՝ հանուն ձեր անձնական բարօրության և մեր երկրի զարգացման։

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ