21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

«Քո նմանները ինչքան շատ գնան, էնքան լավ…»

Երբ ինչ-որ մեկը, հիասթափություն հայտնելով, Հայաստանից ընդմիշտ հեռանալու հայտարարություն ա անում, հայ ազգն ասես ավելի ա համախմբվում… էտ մարդու դեմ: «Տո գնում ես գնա է, քո նմանները ինչքան շատ գնան էնքան լավ, գնալդ ըլնի գալդ չլնի, շուտ պտի գնացած ըլնեիր…» և այլն…

Գնալով համոզվում եմ, որ մարդկանց հեռանալու պատճառը ոչ թե գործազրկությունն ու սոցիալ-տնտեսական ծանր պայմաններն են, ոչ թե իշխանություններն ու ապօրինություններն են, այլ հենց ժողովուրդը, որը պատրաստ ա բորենու նման հարձակվել ու հոշոտել, ծաղրել ու քարկոծել իր միջից սերված անհատին, ով հանդգնել ա լինել ոչ այնպիսին, ինչպես բոլորը:

Ու ոչ Սևակն ա, ոչ Չարենցը քո ազգի դիմագիծը, այլ լրբավարի կոկորդ պատռելով իր ազգակցին «լիրբ» լինելու մեջ մեղադրողը:

Չէ, էս ստատուսը Լիանա Զուրաբյանի հետ կապ չուներ:

Նուարդ Մինասյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ