21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

“Մեր տները ծախեցին՝ բիզնեսա, փողը դրեցին գրպանները ու մեզ մոռացան”. դեռ սպասում է /վիդեո/

“Մեր մասին էլ ոչ-ոք չի ուզում հիշել, այդպեսա ձևը: Մեր տները ծախեցին՝ բիզնեսա փողը դրեցին գրպանները ու մեզ մոռացան”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տերյան 18 հասցեի նախկին բնակչուհի Ժենյա Պողոսյանը:

Նա պատմեց,որ Հյուսիսային պողոտան կառուցելու համար “զոհաբերվել” են բազմաթիվ ընտանիքներ և այսօր նրանցից շատերը ապրում են վարձով կամ փողոցում:

2004 թվականի փետրվարի 14-ին՝ եռահարկ սեփական տունը կորցրած կինը դեռ փոխհատուցման է սպասում:

“Իրանց տված գումարոց տուն չենք առել՝ ոչ մեկս, տաս տարվա մեջ իրանց տված փողը տվել ենք վարձի ու տակից չենք կարում դուրս գանք”,-հավելեց Լալայանց 29 հասցեի նախկին բնակչուհի Գոհար Ասատրյանը:

Նրանք փորձել են հանդիպել Երևանի քաղաքապետի հետ, բայց դեռևս նրանց ընդունելէ միայն քաղաքապետարանի իրավաբանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ