29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պատրաստվում ենք՝ նոր համաձայնագիրը նոյեմբերին ստորագրելու համար․ Սվիտալսկի

Պատասխանատու անձինք ջանասիրաբար աշխատում են, որպեսզի ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրումն իրականություն դառնա նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանում Erasmus+Youth. տեղեկատվական կենտրոնի բացմանը նվիրված ասուլիսի շրջանակում ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Ես նոր եմ վերադարձել Բրյուսելից՝ առավոտյան ժամը 5-ին իջել եմ Երևան և պետք է ասեմ, որ իմ բոլոր զրույցներն այն մարդկանց հետ, ում հետ հանդիպել եմ Բրյուսելում, ովքեր պատասխանատու են համաձայնագիրը ստորագրելու համար անհրաժեշտ հարցերը նախապատրաստելու հարցում, փաստում են, որ ամեն ինչ իր հունով առաջ է շարժվում: Մեր՝ ԵՄ-ի կողմից, մենք անհրաժեշտ ամեն ինչ պատրաստում ենք նոր համաձայնագիրը նոյեմբերին ստորագրելու համար»,- ասել է Պյոտր Սվիտալսկին: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ