09 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Խորհրդակցություն Ազգային ժողովում

Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում  էր Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

 Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ  նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 11-14-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 14 հարց: Նոյեմբերի 11-14-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 78 հարց, միջազգային 25 պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ  նոյեմբերի 11-14-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն նոյեմբերի 11-ի Ազգային ժողովի նիստում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ