19 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դավիթ Տոնոյանն ընդունել է Ազատամարտիկների խորհրդի ներկայացուցիչներին

Ս.թ. նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Ազատամարտիկների խորհրդի ներկայացուցիչներ Տիգրան Հարությունյանին, Հովիկ Վարդումյանին և Կոլյա Քոչարյանին:

Հանդիպման ընթացքում  քննարկվել են ազատամարտիկների կողմից բարձրացված մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել պահեստազորի գնդապետ Վ. Ավետիսյանի ձերբակալմանը, ազատամարտիկների կարգավիճակին և սոցիալական խնդիրներին վերաբերող հարցերին:

Դ.Տոնոյանը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ ազատամարտիկներին հուզող հարցերը գտնվում են պաշտպանության նախարարության ղեկավարության ուշադրության կենտրոնում և նրանց բարձրացրած խնդիրներին լուծում տալու նպատակով պաշտպանության նախարարությունը շարունակելու է պլանավորված աշխատանքները:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ