21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հայերը ապրել են, ապրում են եւ պետք է ապրեն. Երեւանն արձագանքում է Դավութօղլուին /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես ասաց, որ  Մաքսային միությանն անդամակցելու հարցը գործնական ռելսերի վրա է դրվել այն պահից, երբ պետության առաջնորդը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է միանալու մաքսային միությանը:

“Ավելին, Մինսկի հանդիպումից հետո նախապատրաստվում է ճանապարհային քարտեզ, որը մինչեւ դեկտեմբեր, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի”,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այն  հայտարարությանը, թե չի բացառվում 2015թ.-ին բացվի հայ-թուրքական սահմանը, պայմանով, որ հայերը դուրս գան Ղարաբաղից, Շարմազանովն ասաց.

“ՀՀԿ-ի եւ Հայաստանի իշխանությունների կարծիքը այդ հարցում անփոփոխ է: Հայաստան-Թուրքիա հարաբերություններում  մեզ համար անթույլատրելի է ցանկացած նախապայման: Ավելին` անթույլատրելի է այս խնդիրը կապել Ղարաբաղյան կարգավորման հետ:

Ինչ վերաբերում է Ղարաբաղից դուրս գալուն, ապա հայերը ապրել են, ապրում են եւ պետք է ապրեն ԼՂՀ-ում մի պարզ պատճառով, որ Ղարաբաղը մեր ժողովրդի սուրբ հայրենիքի մի մասն է “,-եզրափակեց ԱԺ փոխխոսնակը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ