20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Այս օրվա գլխավոր հերոսներն են նաև ուսուցիչները․ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

 Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ ու ուսուցիչներ,

 Սրտանց շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

 Կանաչ ճանապարհ եմ մաղթում նոր ուսումնական տարում առաջին դասարան եկած մեր երեխաներին և այն երիտասարդներին, ովքեր ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ: Ձեզ շատ հետաքրքիր իրադարձություններով լի ու կարևոր տարիներ են սպասում: Փորձեք հնարավորինս արդյունավետ օգտագործել այդ ժամանակը:

Այս օրվա գլխավոր հերոսներն են նաև ուսուցիչները, քանի որ նրանք չափազանց մեծ դերակատարություն ունեն մեր երեխաների կրթման և դաստիարակման գործում: Ուսուցիչներից է կախված, թե ինչ գիտելիքներ է ստանալու երեխան, բարոյական ինչ սկզբունքներով է առաջնորդվելու մեծ կյանքում, որքանով է մրցունակ ու ակտուալ լինելու ժամանակակից աշխարհում, ինչպես է դրսևորվելու հասարակության մեջ ու ինչպես է վերաբերվելու իր երկրին:

 Բոլորս ենք ժամանակին աշակերտ եղել ու բոլորս էլ հիշում ենք մեր սիրելի ուսուցիչներին, որոնց մինչ օրս շատ շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ նրանք տվել են մեզ:

 Ուզում եմ իմ անսահման հարգանքն ու երախտագիտությունը հայտնել ուսուցիչներին իրենց աշխատանքի համար՝ մաղթելով նրանց քաջառողջություն, համբերություն, լավատեսություն ու երջանկություն: Ուզում եմ նաև, որ վստահ լինեք, որ մենք անելու ենք հնարավորը, որպեսզի ուսուցիչը Հայաստանում լինի մաքսիմալ պաշտպանված և գնահատված պետության կողմից՝ գիտակցելով, որ ինչ էլ անենք, պարտք ենք ունենալու ձեր հանդեպ: Մի՛շտ:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ