Շանթի ընդվզումը արդարացի է
՛՛Կարծում եմ, որ Շանթի ընդվզումը արդարացի է, որովհետև յուրաքանչյուր հայ քաղաքացի այսօր Հայաստանում ապրելով և այս իրավիճակը, որ մենք տեսնում ենք, երբ տարեկան 120.000 մարդ լքում է երկիրը, դա իրականում բնական՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերին:
Փոստանջյանի խոսքով՝ այդ դեպքերի պատասխանատուն ՀՀ ոստիկանությունն է, որովհետև եթե կային խնդիրներ, ոստիկանությունը նախապես կարող էր կանխել: ՛՛Եթե ցանկանային, կարող էին կանխել, կադրերի մեջ երևում է, որ կային մարդիկ, որոնք հրահրում էին, արհեստականորեն ստեղծում էն նման վիճակ, այդ մարդիկ, ըստ որոշ տվյալների, ոստիկանության աշխատակիցներ են եղել՛՛,-նկատեց պատգամավորը:
Հարցին, թե ինչ ընդհանրություն կա Բարևի հեղափոխության և Շանթ Հարությունյանի հեղափոխության մեջ, նա պատասխանեց. ՛՛Ինձ համար Բարևի հեղափոխությունը մտքի հեղափոխություն է, մենք ամրագրեցինք, որ այո, այլևս չենք ցանականւոմ այսպես ապրե: Շանթն իր յուրովի ըմբոստությամբ դա ցուցաբերեց, միանշանակ կարծում եմ, որ այսօրվա գործող զավթիչներին ցանկալի չէ, որ մարդիկ հեզափոխական տրամադրություն դրսևորեն՛՛: Նրա խոսքով՝ հասարակությունն առողջանում ու արթնանում է: